ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ամառային հիվանդությունների թոփ 9
Եթե կարծում եք, թե ամառն ամենաանվտանգ եղանակն է առողջության տեսանկյունից, ապա սխալվում եք:
Բարձր ջերմաստիճանն ակտիվացնում է մանրէների ախտածին գործունեությունը: Շոգը վատ է անդրադառնում անոթների, սրտի վրա, ակտիվանում են տիզերն ու մալարիա տարածող մոծակները: Եվ սա դեռ ամենը չէ:
Ջերմային հարված ու գերտաքացում
Այս երևույթը նոր չէ, սակայն ամեն տարի ԶԼՄ-ները գրում են շոգից մահացության դեպքերի մասին: Ստացվում է, որ առաջվա պես մարդիկ լուրջ չեն վերաբերվում բնության շեղումներին, ինչը հանգեցնում է նաև մահացության: Ուստի փորձեք օրգանիզմը պահպանել գերտաքացումից:
Սիրտ-անոթային հիվանդություններ
Շոգը հատկապես վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի համար: Նման խնդիր ունեցող մարդիկ ռիսկային խմբում են: Անոթներն ասես «խելագարվում են»` կա՛մ լայնանում, կա՛մ էլ նեղանում են, ինչը սրտի և ուղեղի որոշ հատվածների արյունազրկման, արյան մատակարարման խանգարման կարող է հանգեցնել: Իսկ դա արդեն վտանգավոր է կյանքի համար, ավելի վտանգավոր, քան թոքամզի բորբոքումը:
Պնևմոնիա
Թոքերի բորբոքման հետևանքով մահացությունն ամռանը նույնպես հազվադեպ չէ: Բանն այն է, որ կիզիչ արևի տակ թոքերն ակտիվորեն գոլորշիացնում են օդը. փաստորեն աշխատում են հնարավորությունների գերլարմամբ: Թոքերի միջոցով գոլորշիանում են օդն ու քայքայման արգասիքները: Հենց այդ գերլարմանն էլ «չեն դիմանում» ու շարքից դուրս են գալիս:
Սրտամկանի ինֆարկտ
Հաճախ այն պատահում է ինչ-որ բանով զբաղվելիս, ասենք` ծաղիկները մշակելիս: Բարձր ճնշում ունեցողները պետք է հիշեն, որ նրանց դա կտրականապես արգելվում է: Ամառանոցի հոգսերը ձեզ համար չեն: Գտեք մեկ այլ զբաղմունք:
Բրոնխիտ և կրծքահեղձուկ
Այս հիվանդությունն ամռանը նույն պատճառով է զարգանում, այսինքն` օրգանիզմի գերլարումը հանգեցնում է ախտածին մանրէի ակտիվացման, բրոնխների հիվանդության:
Անգինա
Անգինան ընդունված է ցուրտ եղանակի հիվանդություն համարել, սակայն փաստերն ասում են, որ ամռանը նույնպես այն հաճախադեպ հիվանդություն է, պատճառն էլ` շատ հասարակ. արևից շոգում ես, քրտնում, հետո զովացուցիչ խմում կամ սառը ջուր, և խնդրեմ, պատրաստ է: Իսկ շոգին հիվանդանալն իսկական տառապանք , էլ չասած, որ ամռանը կարծես հիվանդությունները երկարաձգվում են: Վերջապես, եթե ինքներս մեզ չխնայենք, ապա էլ ո՞վ է դա անելու:
Թարախային հիվանդություններ
Ամառը նաև պզուկների շրջան է: Մաշկի ծակոտիները, թարախային ու ճարպագեղձերն իրենց ողջ հզորությամբ են աշխատում: Դրանց միջոցով է օրգանիզմից դուրս է գալիս հեղուկը, հետն էլ` ամոնիակն ու քայքայման արգասիքները, ինչը, ի դեպ, մանրէների համար սնունդ է հանդիսանում, պարարտ հող: Ահա ուրեմն այդ մանրէրները սնվում ու բազմանում են քրտնած մաշկի վրա:
Աղիքային խանգարումներ
Այս հիվանդությունների մասին խոսելիս կրկին ու կրկին պետք է հիշել, որ անկախ այն բանից, թե որտեղ ենք գտնվում, ուտելուց առաջ հարկավոր է լվացվել: Թվում է, թե բոլորը գիտեն դրա մասին, այնուամենայնիվ, ողջ ամռան ընթացքում աղիքային խանգարում գեթ մեկ անգամ լինում է յուրաքանչյուրիս կյանքում:
Երիկամների հիվանդություն
Այո, որովհետև մենք գրեթե անընդմեջ խմում ենք, փորձում ինչ-որ կերպ զովանալ: Իսկ այդ լիտրերը ծանրանում են երիկամների վրա, քանի որ պարզապես չեն հասցնում այդ քանակը դուրս բերել: Օրգանիզմում ավելանում է շրջանառվող արյան քանակը, մեծանում օրգանիզմի ջրով հագեցվածությունը: Իսկ դա ևս նշանակում է, որ հնարավոր է` սրվեն քրոնիկ հիվանդությունները: Սա շատ վտանգավոր է արյան բարձր ճնում ու սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների համար:
Ի դեպ, ամեն տեսակի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները ևս ամառային խնդիրներից են` բոլոր հետևանքներով:
29.07.2012 Կարդացեք նաև
13.03.2019
06.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ